Մադուրոն պատմել է Վենեսուելայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասին
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները Վենեսուելայում ընթանում են շատ լավ: Այդ մասին հաղորդել է լատինամերիկյան այս երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
««Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներն ընթանում են շատ լավ: Մենք կսպասենք փորձարկումների ավարտին, որպեսզի ստույգ արդյունքներ տրամադրենք, բայց դրանք ընթանում են շատ լավ»,-ասել է նախագահը: Մադուրոյի ելույթը հեռարձակվել էTwitter-ում: Վենեսուելան ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումներն սկսել է հոկտեմբերի կեսերին, ծրագրին մասնակցում են 2 հազար կամավորներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: