Կրեմլում պատմել են Պուտինի ու Էրդողանի` Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսության մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կառուցողական մոտեցումը, որի արդյունքում առաջացող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ի սկզբանե մենք տարբեր տեսակետներ ունեինք… Ռուսաստանը, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, համանախագահները, Ֆրանսիան եւ եվրոպական այլ երկրներ հակամարտության (Լեռնային Ղարաբաղում – խմբ.)` քաղաքական եւ դիվանագիտական ​​մեթոդներով կարգավորմանն այլընտրանքի բացակայության կողմանկիցներն են: Մենք դեռ պաշտպանում ենք այդ տեսակետը: Թուրքիան այլ տեսակետ ունի, սակայն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխգործակցությունը, այնուամենայնիվ, ցույց տվեց իր արդյունավետությունը տարածաշրջանային տարբեր խնդիրների լուծման գործում»,- ասել է Պեսկովը:

Նա շեշտել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում նման փոխգործակցությունը եւ փոխվստահության ու համագործակցության մակարդակը:
«Դուք գիտեք, որ մեր նախագահը բարձր է գնահատում նաեւ իր թուրք գործընկերոջ` նախագահ Էրդողանի կառուցողական մոտեցումը: Նրանք շարունակում են շատ սերտ եւ բովանդակային երկխոսությունը: Բայց, իհարկե, մոտեցումներում որոշակի նրբություններ կան: Տարաձայնությունները, որոնք մենք եւս հաշվի ենք առնում, կկարգավորենք մեր թուրք գործընկերների հետ երկխոսության ընթացքում»,- ասել է Պեսկովը` նշելով, որ Կրեմլը գոհ է, որ հնարավոր եղավ համատեղ հայտարարություն ստորագրել:

Թարգմանությունը՝ news.am-ի

Տեսանյութեր

Լրահոս