Մերկելը կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը համեմատել է XX դարում «իսպանական գրիպի» համաճարակի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առցանց-հանդիպման ընթացքում ուսանողներին պատմել է, որ COVID-19-ի համավարակի պատճառով իր անհատական աշխատանքային շփումները կրճատել է «մինչեւ առավելագույն անհրաժեշտ մակարդակ»: «Ես փորձում եմ հանդիպումներն անցկացնել ոչ չափից ավելի հաճախ, միայն պրոֆեսիոնալ անհրաժեշտության դեպքում»,-ասել է կանցլերը:
Նա հայտարարել է, որ ժամանակակից երիտասարդությունը կարող է իրեն համարել «կորոնավիրուսի սերունդ», իր մասշտաբներով համանման համավարակ մարդկությունը չի տեսել 1918-1919 թվականներին տարածված «իսպանական գրիպի» ժամանակներից ի վեր: «Սա մի բացառիկ բան է, մենք կարող էինք առանց դրա էլ ապրել, բայց մարդկության պատմության մեջ դա պարբերաբար պատահում է: Մենք պետք է փորձենք հաղթահարել սա՝ օգտագործելով առկա միջոցները: Պատկերացրեք, 1918-1919 թվականներին չի եղել պատվաստումների այսպիսի զարգացում, չի եղել պենիցիլին, բազմաթիվ հակաբիոտիկներ հայտնի չեն եղել, դրանք այժմ էլ մեզ մի փոքր օգնում են այդ գրիպի դեպքում… Այսօր մենք ավելի լավ ենք պատրաստված, բայց համավարակը մնում է համավարակ»,-ասել է Մերկելը. նրա զրույցը երիտասարդների հետ ուղիղ եթերով հեռարձակվում է Գերմանիայի կառավարության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: