Չպետք է լինեին պատրանքներ ԼՂ-ի շուրջ 7 շրջանների պատկանելության հարցում․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների պատկանելության մասին պատրանքներ չպետք է լինեին։ Այս մասին այսօր իր մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ընդգծեմ ևս մեկ անգամ՝ պատրանքներ այն մասին, որ ԼՂ-ի շուրջ 7 շրջանները պետք է  ընդմիշտ մնային այն իրավիճակում, ինչ նրանք եղել էին դեռ մեկ-մեկուկես-երկու ամիս առաջ, չպետք է լիներ»,- ասաց ռուս նախարարը։

«Պատասխանատու իշխանությունները պարտավոր էին հասարակությանը պարզաբանել, որ պետք է որոշակի փուլում այդ կարգավորումն իրագործել այն սկզբունքներին համահունչ, որոնք արդեն երկար տարիներ դրված են սեղանին, առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և բացում էին կատարյալ ճանապարհ նրա համար, որպեսզի այս հակամարտությունը կարգավորվեր առանց որևէ արյունահեղության, առանց անվտանգության որևէ վնասի այս տարածաշրջանում որևէ մեկի համար, առաջին հերթին՝ ղարաբաղյան հայերի և այլ էթնիկ խմբերի, որոնք ապրել են Ղարաբաղում»,- հավելեց Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս