Բելառուսը քննարկում է Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում, Դնեպրի վրա գետային նավահանգիստ կառուցելու հնարավորությունը՝ «գետ-ծով» դասի նավերի օգտագործման նպատակով՝ Սեւ ծով դուրս գալու համար:
ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է:
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին:
Վանի Իփեքյոլու շրջանի քաղաքապետարանը Թուրքիայի Ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ շարունակում է Վանա լճում դայվինգի զարգացման ծրագրեր իրականացնել։ Ծրագրի շրջանակներում բացվել է շուրջ 200 մասնակից ընդգրկող ջրասույզների դպրոց։
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը:
Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը կոչ է արել Եվրոպան դարձնել «կայսրություն»՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նմանությամբ:
Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից։
Պերուի հյուսիսում անդունդն է ընկել ֆուտբոլի պատանեկան հավաքականին փոխադրող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել են յոթ դեռահասներ, եւս 11 հոգի վերքեր են ստացել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կարծում է, որ դրա համար Մոսկվան պետք է առաջին հերթին փոխի իր գործելակերպը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում կայացած աշխատանքային նախաճաշի ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտրի եւ պատժամիջոցների հարցեր:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային մասի կառուցումն ավարտելու արարողությանը:
Ամերիկյան F/A ռազմական ինքնաթիռ է ծովն ընկել Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայից ոչ հեռու:
Նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են նշել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակը, տեղեկացնում է BBC-ին:
ՀԱՄԱՍ շարժման զինյալները Գազայի հատվածից շարունակում են Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսային եւ հարավային մասերում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 31-ի:
Չինացի ոստիկանները կսկսեն մարդկանց նույնականացնել ըստ նրանց քայլվածքի:
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
«Այդ փուլում ես կրկին կանխատեսում եմ բարդ իրավիճակ շփման գծում, որտեղ օպերատիվ կապը չի գործելու»,- ասաց Հալբախը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել չմոռանալ միլիոնավոր զինվորների կյանք խլած Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։
Փարիզում ընթանում է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարություն։ ը Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
Ելիսեյան պալատում մենարկել է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարությանը Փարիզ ժամանած պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը։
Տարեսկզբից շուրջ 20 հազար փախստականներ, որոնք պատերազմի պատճառով լքել էին Սիրիան եւ հաստատվել Լիբանանում, իրենց տներ են վերադարձել «Ջեյդեթ Յաբուս» անցակետով, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու:
Օքսֆորդի Համալսարանի Ռոյթերս ինստիտուտը հրապարակել է զեկույց Թուրքիայում 2018թ. թվային լրատվության վերաբերյալ։
Ալեքսեյ Մալաշենկոյի կարծիքով՝ Հայաստանի ցանկության չիրականացումը հետևանքներ չի ունենա ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների համար, սակայն կարող է ուշադրության արժանանալ երկրի ներսում, քանի որ ՀՀ իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ ՀԱՊԿ կանոնակարգը պետք է պահպանվի:
Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով:
Տարեսկզբից Վրաստանում ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն ավելացել է 570-ով:
Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Ադրբեջանը փակելու է Ստոկհոլմում գործող իր դեսպանատունը, որի գործունեությունը ներառում է երեք երկիր՝ Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան:
Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին։