
Թբիլիսիի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Վրաստանի հարավ-արևելքում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիից 54 կմ հեռավորության վրա: Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին հղումով հաղորդում է interfax.ru-ն։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:02-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանում՝ Սալամալեյքի գյուղի մոտակայքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: