Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր

Իսրայելական ԶՈւ-ն հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը, յոթ մարդ զոհվել է, ևս երեքը ստացել են վիրավորումներ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են լիբանանյան շտապօգնության ծառայությունում:

«Ալ-Զրարիա ավանի կողմից Անսարի ծայրամասում գտնվող տան ուղղությամբ ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս երեքը ստացել են վիրավորումներ: Տունն ամբողջությամբ ավերվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ փրկարարական բրիգադները շարունակում են քանդել փլատակները և դուրս բերել զոհվածներին ու տուժածներին: Գործողությանը մասնակցում են «Կաշաֆ ար-Ռիսալա ալ-Իսլամիա» շարժման շտապօգնության, Իսլամական առողջապահության կոմիտեի և Լիբանանի քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները:

Տուժածներին տեղափոխում են Նաբաթիա քաղաքի հիվանդանոցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31