«Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում». Սամվել Ասատրյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանն այս առնչությամբ նշեց. «Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031