Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում։ Արցախի իշխանությունների՝ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ վերջին հայտարարությունները լայնորեն քննարկվում, անգամ քննադատվում են հակամարտության վերլուծությամբ մասնագիտացված փորձագետների շրջանում։ Նշենք, որ Արցախի իշխանություններն ընդգծել էին, որ Արցախյան բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքներն այլևս չկան, և նոր մոտեցումներ, նոր առաջարկներ են պետք։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ նախորդ դեմոկրատ Բարաք Օբաման հանարժանիորեն է ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին սեպտեմբերի 14-ի առավոտյան դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայելե» հիվանդանոցից, որտեղ նրան կորոնավիրուսով հոսպիտալացրել էին սեպտեմբերի 3-ին:
Աջարիայից եւ Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաեւ Վրաստանում:
Հզոր պայթյուն է որոտացել Գոլանի բարձունքներում, որը գտնվում է սիրիա-իսրայելական սահմանի շրջանում:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392:
«Մեր Վրաստանը – Համերաշխության դաշինք» կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանական Գեդեւան Փոփխաձեի մոտ կորոնավիրուս է հաստավել, այդ մասին կուսակցության մամուլի ծառայությունը հայտնել է Facebook-ում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա:
Նոր Օռլեանի (Լուիզիանայի նահանգ) իշխանությունները, որի բնակչությունը շուրջ 390 հազար է, մի քանի շրջանների բնակիչներին կարգադրել են տարահանվել «Սալլի» արեւադարձային մրրիկի մոտենալու պատճառով, որն ավելի վաղ առաջացել է Ատլանտյան օվկիանոսում:
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Ճապոնիայի նախարարների կաբինետի գործող գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ՝ այդ պաշտոնում փոխարինելով վարչապետ Սինձո Աբերին, որն օգոստոսի վերջին հայարարել էր պաշտոնաթող լինելու մտադրության մասին:
Ճապոնիայում սեպտեմբերի 14-ին սկսվել է քվեարկությունը կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի ընտրություններում:
Իրանի իշխանությունները դիտարկում են Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) Միայցյալ Նահանգների դսպան Լանա Մարքսի դեմ մահափորձի հնարավորությունը՝ որպես Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության պատասխան:
«Ադրբեջանի դիվանագիտական կորպուսում բավականին լուրջ խմորումներ են տեղի ունենում՝ սկսած արտգործնախարարի փոփոխությունից: Սա, խոշոր հաշվով, չի կարող անդրադառնալ Ադրբեջանի արտաքին քաղաքականության վրա, նկատի ունենալով, առաջին հերթին, բանակցային գործընթացը, բայց այդուհանդերձ, որոշակի փոփոխություններ Ադրբեջանի ղոկավարությունը փորձում է իրականացնել նաև արտաքին ճակատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը:
Նախիջևանից վաղուց է, որ մենք պետք է սպասենք ագրեսիայի այս կամ այն դրսևորում։ Թրքապատկան Նախիջևանը ՀՀ-ի և Արցախի անվտանգությանը սպառնացող լրջագույն գործոն է։ Այսօր Նախիջևանը, հայոց հայրենիքի մի մասը, ցավոք, վերածված է ՀՀ-ի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Երկրորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համագործակցության ամենակարևորագույն կողմերից մեկն առավելագույնս ապահովագրելն է արդար ազատագրման հեռանկարից, և այստեղ թուրքական զինուժը եղել է և կա։ Սա նոր բան չէ, այնտեղ թուրքական ներկայությունն ունի հարաճուն բնույթ։ Նախիջևանն այսօր տնտեսապես, ռազմաքաղաքական առումով շատ ավելի կապված է Թուրքիայի հետ և ավելի վերահսկելի է Թուրքիայի կողմից, քան Ադրբեջանի։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրություններից 55 օր առաջ կրկնապատիկ ավելի շատ միջոցներ ունի ընտրական նպատակների համար, քան 2016 թվականին նույն ժամանակ էր:
Սեպտեմբերի 25-26-ը ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Գազիանթեփ նահանգի Ռումքալե շրջանում (Այնթապ) տեղի կունենա Թուրքիայի դրոնների մրցաշար:
Գերմանիայում հայտնաբերել են խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) դեպքեր, ինչը հարվածի տակ է դնում խոզի մսի եվրոպական արտահանողին:
88-ամյա թուրք գրող և գրականագետ Հասան Բասրի Այդընը Թուրքիայի արդարադատության նախկին նախարարներ Ջեմիլ Չիչեքին և Շևքեթ Քազանին հասցեին վիրավորանքներ հնչեցնելու մեղադրանքով կալանավորվել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը (IEP) հրապարակել է էկոլոգիական վնասների գնահատման զեկույցը։ Ըստ այդմ՝ մինչև 2050թ․ երկրագնդի բնակիչների թիվը կհատի 10 միլիարդի սահմանը, իսկ բնական պաշարների համար պայքարը պատերազմների ծագման պատճառ կդառնա։ Այս մասին գրում է ermenihaber.am–ը։
Bloomberg միջազգային լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայի միջերկրածովյան նկրտումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Չեխիայում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ռեկորդային 1447 նոր դեպք է հաստատվել, ինչը 65-ով ավելի է նախորդ օրը գրանցված դեպքերից:
«Դեղին բաճկոնների» ակցիայի ժամանակ Փարիզի 17-րդ շրջանում անկարգություններ են սկսվել, որի ընթացքում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 28 միլիոն 692 հազարը:
Ռուսաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5488 նոր դեպք:
Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել:
Այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը:
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Մալթայի հետ կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ կոնվենցիայում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագծին. շահութաբաժինների եւ տոկոսների հարկը կբարձրացվի մինչեւ 15 տոկոս:
Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների դեպարտամենտների տնօրենների մակարդակով կստեղծեն խորհրդակցական խումբ, որը կզբաղվի երկկողմ համագործակցության զարգացման հարցերով:
Հայաստանի հարևան Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բարդանում է, երկիրը Covid-19- ի դեպքերի առումով «լքել է կանաչ գոտին», 6 խոշոր քաղաքներում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվում է, մտցվում են նոր սահմանափակումներ՝ զանգվածային միջոցառումների անցկացման հետ կապված: