Բաժիններ՝

Էրդողանը դատի է տվել 290 անչափահաս քաղաքացիների

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն վիճակագրական տվյալներ է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով հարուցված քրգործերի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ քրգործերից 290-ը հարուցվել է անչափահաս քաղաքացիների դեմ։ Ընդ որում նրանցից 84-ը եղել են 12-15 տարիքային խմբի, իսկ 206-ը 15-18 տարիքային խմբի անչափահասներ։

Թուրք պատգամավորը խստորեն քննադատել է երկրի դատաիրավական համակարգին՝ անչափահասներին հետապնդելու և թիրախավորելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031