Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ՝ 4 տարի ժամկետով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ՝ չորս տարի ժամկետով։

«Մարմնի անդամների առաքելությունն է նաև հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում»,- տեղեկացրել է Բաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31