Բրիտանիան Իսրայելից բացատրություններ է պահանջել Նեթանյահուի՝ «իսլամական հանրապետության» մասին խոսքերից հետո
Մեծ Բրիտանիան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, որը հարցազրույցում նվաստացուցիչ ձևով Միացյալ Թագավորությունն անվանել էր «իսլամական հանրապետություն», անվանել է «լիովին անընդունելի», հայտնում է AFP-ը։
«Այս մեկնաբանությունները լիովին անընդունելի են, և մենք մեր դիրքորոշումը փոխանցել ենք Իսրայելի կառավարությանը», — հայտարարել է բրիտանական կառավարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դևիդ Մենսերը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում փորձել էր մեղմել Նեթանյահուի հայտարարությունները։ Նրա խոսքով՝ վարչապետը պարզապես մեջբերել է մեկ այլ քաղաքական գործչի խոսքերը։
«Նա մեջբերում էր այն, ինչ ասել էր մեկ ուրիշը», — հայտարարել է Մենսերը՝ հավելելով, որ ավելի վաղ նմանատիպ արտահայտություն էր արել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Իսրայելցի ներկայացուցչի խոսքով՝ Նեթանյահուն փաստացի կրկնել է Վենսի խոսքերը, այլ ոչ թե ինքնուրույն ձևակերպել այդ պնդումը։

