Եվրոպան իր քաղաքացիների եւ ձեռնարկությունների պաշտպանության համար բոլոր միջոցները ձեռնարկել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի «կոշտ» դուրս գալու դեպքում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը (ANCA) ևս մեկ անգամ վերահաստատել է իր սկզբունքային դեմ դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, «խորքային սխալներ» պարունակող և «ծայրաստիճան ասիմետրիկ» «Մադրիդյան սկզբունքներին»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկար է մտածել Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու շուրջ։
վ
70-ից ավելի ուղեւորներ են զոհվել Գանայի արեւմուտքում երկու ավտոբուսների ճակատային բախման հետեւանքով:
Garuda Indonesia («Գարուդա Ինդոնեզիա») ազգային ավիաընկերությունը չեղարկել է Boeing 737 MAX 8 49 ինքնաթիռ ձեռք բերելու պատվերը:
Իրաքի Մոսուլ քաղաքում լաստանավի խորտակման զոհ է դարձել 96 մարդ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անպատասխանատու է որակել Վաշինգտոնի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի լիակատար սուվերենության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։
Ցանցում հայտնվել է Չինաստանի արեւելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզյայ» քիմիական գործարանում պայթյունի պահի տեսանյութը։
ԿԺԴՀ-ն հրաժարվել է Քեսոն քաղաքում Հարավային Կորեայի հետ կապի գրասենյակի աշխատանքին հետագա մասնակցությունից:
Գրեթե 2,5 մլն բրիտանացիներ են ստորագրել այն հանրագիրը, որում կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 26-ին Փարիզում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:
Ճապոնիայի Air Japan ավիաընկերության բեռնատար Boeing 767-ը Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում բախվել է FedEx միջազգային փոստային ծառայության McDonnell Douglas MD-11 ինքնաթիռի հետ: Ոչ ոք չի տուժել:
Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչական գրոհից տուժածներին օգնելու համար կամավոր նվիրատվությունների հիմնադրամները հանգանակել են ավելի քան 10 մլն նորզելանդական դոլար (6,88 մլն դոլար):
Ղազախստանի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, որոնք «Շափագաթ» առեւտրական կենտրոնի մոտ էին հավաքվել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն Աստանան Նուր Սուլթան քաղաք վերանվանելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ համաձայն չէ Եվրամիությունից իր երկրի դուրս գալը չեղարկելու գաղափարին:
Բրազիլիայի նախկին նախագահ Միշել Տեմերը (2016 – 2018) գլխավորել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը երկրի տարածքում գործել է 40 տարի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում։
Չինաստանի Յանչեն քաղաքի հիվանդանոցները, որտեղ մարտի 21-ինպայթյուն է տեղի ունեցել քիմիական գործարանում, ընդհանուր առմամբ ընդունել են 640 տուժածների:
Միացյալ Նահանգերը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր արել են այդ կարգադրությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մարտի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքները Բալտիկ ծովի չեզոք ջրերի շրջակայքում լարվածություն են ստեղծել տարածաշրջանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բջջային հեռախոսը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը բրիտանացի պատգամավորներին, որոնք հրաժարվում են հաստատել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագիրը (Brexit), նախազգուշացրել է, որ նրանց համար դեռ շատ տեղ կա դժոխքում:
Նոր Զելանդիայի բնակիչները երկու րոպես լռությամբ հարգել են Քրայսթչերչի մզկիթների վրա ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվածների հիշատակը:
Եվրամիությունում մնացող պետությունների ու կառավարությունների բոլոր 27 ղեկավարները «Եվրամիության գագաթնաժողովում միաձայն որոշում ընդունեցին ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման վերաբերյալ՝ հնարավոր երկու սցենարի հիման դրա»:
Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել է այն ժամանակ, երբ նա կեցվածք էր ընդունել լուսանկարվելու համար:
Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում է «Արտադրված է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ: