Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը երկիր ժամանելու Միխեիլ Սահակաշվիի պլանները «300-դոլարանոց փիառ» է որակել։
Քաբուլում առնվազն վեց մարդ է զոհվել Նովրուզի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից, վիրավորների թիվը հասնում է 23-ի:
ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում մոլեգնող հեղեղումներից վնասը կգերազանցի 1,4 միլիարդ դոլարը, տարերքից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զգալի վնաս է պատճառվել գյուղատնտեսությանը:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է երեք տարվա ընթացքում 6 միլիարդ դոլարի ներդրում կատարել M1 Abrams տանկերի արդիականացման նպատակով:
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնել արտադրության զարգացման վրա։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի վեց B-52 ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված էին Լուիզիանայի նահանգի ռազմակայանում, Եվրոպա են տեղափոխվել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ «գործողությունների թատերաբեմում ինտագրացման եւ օդային վարժանքների մասնակցության» համար:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը մարտի 20-ին արգելք է սահմանել երկրի տարածքում գրոհային եւ կիսաավտոմատ հրացանների շրջանառության եւ շահագործման վրա:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Դաունինգ-սթրիթում ելույթ ունենալով մամուլի առջեւ, հայտարարել է, որ Brexit-ի ժամկետն ավելի շատ չի երկարացնելու, քան մինչեւ հունիսի 30-ը:
Միլանի «Լա Սկալա» թատրոնը Ջամալ Խաշկոջիի սպանության կապակցությամբ որոշել է հրաժարվել Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորումից:
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար։
Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով մտադիր է եղել այդ երկրում ահաբեկչություն իրականացնել:
Միացյալ Նահանգները ծրագրում է Սիրիայում իր ռազմական ներկայությունը կրճատել մինչև 400 զինծառայողի:
Իրանի զինված ուժերը Թուրքիայի բանակի հետ սահմանին գործողություններ չեն իրականացրել՝ ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK):
Ղազախստանի հինգ քաղաքների կենտրոնական փողոցները կանվանվեն ի պատիվ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-26-ը Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
Այս շաբաթվա հոդվածը Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական համայնքում առկա լուրջ վեճի մասին է, որը, բարեբախտաբար, առայժմ հանգուցալուծվել է:
«Թուրքիայի հետ կապված խնդիրը մի քիչ բարդ է, հոգևորական դասի առումով, օրինակ՝ մտածում էի, որ ներկա կլինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, այնտեղ ներկա էր Երուսաղեմի պատրիարքը։ Ես տեսա, որ մեր կառավարությունը ծաղկեպսակ էր ուղարկել»։
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Իրաքը վերստին դուրս բերել Իրանից էներգակիրների գնումը սահմանափակող պատժամիջոցների գործողությունից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Մեծ Բրիտանիային՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացն ավարտել նախքան Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ը կայանալիք ընտրությունները:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է հնդիկ գործարար Նիրավ Մոդիին, որը միջազգային հետախուզման մեջ էր ավելի քան 2 մլրդ դոլար գումարի մեքենայությունների մեղադրանքով:
Օսակայում մարտի 20-ին հանդիսավոր պայմաններում սկսվել է «քսանյակի» գագաթնաժողովի սկսվելու 100-օրյա հետհաշվարկը, որտեղ այդ համաժողովը կկայանա հունիսի 28 – 29-ը:
Պակիստանի ռազմականացված ուժերի առնվազն վեց ծառայող է զոհվել Բելուջստանի նահանգում հսկիչ անցակետի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի պատվին վերանվանելու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հռոմի քաղաքային իշխանության ընտրովի մարմնի՝ այսպես կոչված Կապիտոլիումի ասամբլեայի նախագահը ձերբակալվել է «Ռոմա» տեղական ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կառուցելիս կոռուպցիոն հանցագործություն կատարելու մեղադրանքով:
«Ներկա փուլում բուն բանակցային գործընթաց չի ընթանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգին:
Ինդոնեզիայի Պապուա արեւելյան նահանգում մոլեգնող հեղեղումների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 107-ի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ իր ուղղված շնորհավորական ուղերձում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:
Նոր Զելանդիայի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը մտադիր է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել նրա խիստ արտահայտությունները հակաիսլամիստական հայացքների տեր նորզելանդացիների եւ ավստրալացիների հասցեին, որոնք Թուրքիայի ղեկավարն արել է մարտի 19-ին:
Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատի) պատգամավորները խոսնակ են ընտրել երկրի առաջին նախագահի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաեւային: