Բաժիններ՝

Նիգերիայում ավազակները քաղաք են գրավել

Անհայտ զինված մարդիկ գրավել են Գատավա քաղաքը Նիգերիայի հյուսիսի Սոկոտոյի նահանգում, քաղաքի հինգ բնակիչների պանտանդ վերցրել եւ նրանց համար 500 հազար նայր (շուրջ հազար դոլար) փրկագին են պահանջել: Այդ մասին  նոյեմբերի 12-ին հաղորդել է Premium Times թերթը:

Ականատեսների տվյալներով՝ հանցագործներն իրենց հետ տարել են պատանդներին եւ հայտարարել, թե նանց չեն թողնի մինչեւ պահանջված գումարի վճարումը: Մոտավորապես մեկ ամիս առաջ նրանք 20 մարդ էին առեւանգել նույն քաղաքից եւ վերցրել 11 միլիոն նայր (մոտավորապես 20 հազար դոլար)՝ որպես փրկագին:

Թերթը նշում է, որ նման հարձակումները դառնում են կանոնավոր, եւ որ ելուզակները յուրատեսակ հարկ են դնում բնակիչների վրա: Այսպես, Գատավայի հարեւան Թարա բնակավայրում նրանք բնակչությունից պահանջել են 7 միլիոն նայր, այդ դեպքում առանց պատանդների առեւանգման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930