Բաժիններ՝

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարները նոյեմբերի 15-ին հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկո Մաասը, Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ լե Դրիանը եւ Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան նոյեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում կանցկացնեն «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչների հետ կայանալիք բանակցությունների շրջանակներում: Այդ մասին Բեռլինում անցկացված ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Անդրեա Զասեն:

«Օրվա երկրորդ կեսին կկայանա ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների հանդիպումը «Արեւելյան գործընկերության» երկրների ներկայացուցիչների հետ. կենտրոնական թեման կդառնա դեկտեմբերին «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին նախապատրաստվելը: Այդ հանդիպման շրջանակներում Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Մաասը Ֆրանսիայի իր պաշտոնակից լե Դրիանի հետ նախնական բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբայի հետ»,-հայտարարել է Զասեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930