
Մերկելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԵՄ-ի և Բելառուսի սահմանների միգրացիոն ճգնաժամը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը նոյեմբերի 19-ին Բեռլինում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Նոյեմբերի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը:
«Ուրբաթ օրը 11:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) կանցլերը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին: Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության բնագավառի հրատապ թեմաներ, մասնավորապես դաշինքի ռազմավարական հայեցակարգի նորացումը»: Ըստ նրա՝ խոսք կլինի նաեւ Եվրամիության եւ Բելառուսի սահմաններին միգացիոն ճգնաժամի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: