Բաժիններ՝

Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել մզկիթում պայթյունի հետևանքով

Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ:

Ինչպես ճշտվում է, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն է երկրի կրոնական կառույցում:

Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետեանքով ընդհանուր առմամբ զոհվել է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս