Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը մարտի 25-ին հայտարարել է Քրայսթչերչի մզկիթներում կատարված ահաբեկչության հետաքննության համար հատուկ թագավորական հանձնախմբի ստեղծման մասին։
Սերբիայի Նիշ քաղաքում մարտի 24-ի երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ակցիա նվիրված 1999 թվականին Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ագրեսիայի զոհերի հիշատակին:
Գազայի հատվածից արձակված հրթիռը տուն է խոցել Իսրայելի կենտրոնական մասի Միշմերեթ բնակավայրում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին Թբիլիսիում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքում երկրի ինտեգրացման եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացման հարցերը:
ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հավաստել է Մոսկվայի եւ Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի միջեւ նախահամաձայնության բացակայությունը, ըստ որում հստակ պատասխան չի տվել այն հարցին, թե Միացյալ Նահանգների ղեկավարն արգելքներ հարուցել է արդյոք արդարադատության համար:
Ռումինիան եւ Հոնդուրասը մարտի 24-ին հայտարարել են Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաքը ճանաչելու մասին:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն մարտի 24-ին կոչ է արել երկրի բնակիչներին նախապատրաստվել «Ազատություն» գործողությունն անցկացնելուն, որը բերելու է Վենեսուելայում նոր իշխանության հաստատմանը:
ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը (ՊԿԴԾ) ծրագրում է ընդլայնել քննչական մեկուսարաններում վճարովի ծառայությունների ցանկը՝ մալուխային հեռուստատեսության ալիքների հաշվին։
Ինչ վերաբերում է վիզային ազատականացման ռեժիմի շուրջ երկխոսության մեկնարկին, Զաշտովտն ասաց, որ այստեղ ոչինչ չի փոխվել:
Դաղստանի Խասավյուրտ քաղաքում աղիքային վարակով հիվանդանոց է տեղափոխվել 104 մարդ, այդ թվում՝ 90 երեխա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանը չի կարծում, որ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ կարող է դառնալ Արցախի համար:
«Մինսկի խումբն իր վերջին հայտարարության մեջ մեկ շատ կարևոր կետ ասաց, որի հասցեատերը Բաքուն էր, որ այդ ամենն իրար հետ ներկայացնում են մեկ ամբողջություն, բայց դրան հետևեց Բաքվի ծիծաղելի հայտարարությունը, որն ուներ ՄԽ հայտարարության հակառակ տրամաբանությունը»։
Հյուսիսիային Կորեան որոշել է դուրս բերել իր ներկայացուցիչներին երկու Կորեաների միջև ստեղծված ներկայացուցչակայն գրասենյակից: Այս մասին Փհենյանը տեղեկացրել է Սեուլին ուրբաթ օրը կողմերի ներկայացուցիչների շաբաթական հերթական հանդիպման ժամանակ:
Ինդոնեզիայի նահանգ Բալիում ձերբակալվել է ռուս զբոսաշրջիկ. նա փորձել է մաքսանենգ ճանապարհով թմրեցրած օրանգուտան տեղափոխել:
Ինդոնեզիան կարող է եվրոպական արտահանման առանձին ապրանքների արգելք սահմանել ի պատասխան Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումների խստացման։
«Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը»:
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան:
ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin եւ Boeing ընկերությունների կոնստրուկտորները:
Եթովպիական ավիաուղիների վթարում զոհվածների ընտանիքները սգում են իրենց հարազատների համար, իսկ միջազգային հանրությունը պատասխաններ է պահանջում: Քննչական գործընթացը փորձում է պարզել, արդյոք վթարի պատճառը օդաչուի սխալն էր թե՝ օդանավը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները իշխանությունների ներկայացուցիչների շարքում երկրի բնակչության ամենափոքր վստահությունն է վայելում ցույցեր անցկացնելու ժամանակ կարգուկանոն հաստատելու հարցում:
Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ նախագահական վարկանիշի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ դիրքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:
ՆԱՏՕ-ն նախատեսում է երկու տարվա ընթացքում Լեհաստանում ամերիկյան ռազմական տեխնիկայի պահեստ կառուցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է օրենքը, որը վերաբերում է հանրապետության մայրաքաղաքի վերանվանմանը ` Նուր-Սուլթան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարի լրանում է Արևելյան Գործընկերության 10-ամյակը, որը նշելու համար մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվում է կազմակերպել բարձր մակարդակի Կոնֆերանս, Եվրոպական Միության և Արևելյան Գործընկերության երկրների ղեկավարների մասնակցությամբ:
Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հայրը` Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին ՀՀ պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Մարտի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:
Աֆղանստանի Լաշկարգախ քաղաքի մարզադաշտում գրանցված երկու պայթյունների հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս տասը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Նոր Զելանդիայի ոստիկանությունը քաղաքացիների համար բացել է Քրայսթչրչի այն մզկիթները, որտեղ նախորդ շաբաթ ահաբեկչություն էր իրականացվել: