Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեհաստան-Բելառուս սահմանի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեհաստանի և Բելառուսի սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Մենք մերժում ենք Թուրքիային որպես խնդրի մաս ներկայացնելու փորձերը մի հարցի շուրջ, որի կողմերից մեկը նա չէ»,-հայտարարել է ԱԳՆ-ն։
Բելառուս-Լեհաստան պետական սահմանին մեծաթիվ միգրանտներ շարունակում են սպասել Եվրոպական միություն մուտք գործելուն։ ԵՄ-ն Բելառուսին մեղադրում է միգրանտներին միտումնավոր դեպի ԵՄ սահման ուղղորդելու մեջ։ Լեհաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ այդ իրադարձությունների պատասխանատուն Ռուսաստանն է։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ մեղադրել է ԵՄ-ին՝ պնդելով, որ ԵՄ-ն Բելառուսին չի տրամադրում ֆինանսական միջոցներ միգրանտներին իր սահմանում պահելու համար, սակայն տրամադրում է Թուրքիային։