Բաժիններ՝

Փարիզում մեկնարկել է ՌԴ-ի ու Ֆրանսիայի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Փարիզում 2+2 ձևաչափով մեկնարկել է Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

Հանդիպումը տեղի է ունենում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ հանդիպման օրակարգում միջազգային, տարածաշրջանային ճգնաժամի քաղաքական ու ռազմական ասպեկտներին վերաբերող հարցեր են: Երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում գործադրվող ջանքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930