Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավան հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Կենտրոնական ավտոմայրուղին, որը տանում էդեպի Ռուսաստանի հետ Վրաստանի սահման, դեռեւս փակ է. մաքրման աշխատանքները շարունակվում են անընդմեջ ռեժիմով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան 60-ամյակն անցկացրել է Արցախի օկուպացված Հադրութ քաղաքում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածությունները:
Ռուսաստանը դատապարտել է Թուրքիայում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդ, ձգձգված և արյունալի հակամարտություններից մեկն է:
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտը հասել է վտանգավոր մակարդակի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։
Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը:
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանային հարվածներ է հասցրել Եմենի գլխավոր մարզադաշտի տարածքից զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի կատարման ժամկետը լրանալուց հետո, որն առաջադրվել էր Եմենի հյուսիսում (հուսիներին) կառավարող «Անսար Ալլա» շարժմանը:
Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ահազանգում են, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
Ֆիլիպիններում Rai թայֆունի (տեղական անվանումը՝ Odette) զոհերի թիվը գերազանցել է 300-ը:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բանգլադեշում առնվազն 27 մարդ է զոհել հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է լաստանավում: Դեկտեմբերի 24-ին այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 միլիոն 161 հազար 452:
Իսրայելը 60-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին հանձնարարել է COVID-19-ի դեմ Pfizer/BioNTech պատվաստանյութի չորրորդ չափաբաժինն ստանալ կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման հետ կապված անհանգստության ֆոնին: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքներն արտասահմանին վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկել է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի: Այդ մասին, հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:
Ճապոնիայում ջրարկել են KOA Industry Co. նավաշինական գործարանի՝ էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը։
Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ երկրում կորոնավիրուսի օմիկրոն համավարակով պայմանավորված կրիտիկական իրադրություն է ստեղծվում։ Հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատտալը:
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է իր նախորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ 2024 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին:
«Այս իրավիճակից միակ ելքը երկխոսությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ Ռուսաստանը ազդանշան է ուղարկել, որ ցանկանում է բանակցություններ սկսել հունվարին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունների երկրի արևելքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացի մասնագետները պարզում են, թե ԱՄՆ-ի բնակչության որոշակի կատեգորիաների պահանջվում է արդյոք կորոնավիրուսի դեմ չորրորդ չափաբաժինը, նման հավանականություն կա: Երկրի նախագահ Ջո Բայդենն այդ մասին հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին։
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ թեկնածուն է այցելել Հայաստան: Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի ընտրությանը Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու մասին ազդարարած Վալերի Պեկրեսը ծայրահեղ աջ թեկնածու, գրող և մեկնաբան էրիկ Զեմուրից հետո ՀՀ այցելած երկրորդ թեկնածուն դարձավ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը տևել է երեք ժամ 56 րոպե, երկրի ղեկավարն այդ ընթացքում պատասխանել է 55 հարցի:
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Իրանի արտգործնախարարը հայտարարել է երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջի մասին:
Վրաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2739 նոր դեպք: Փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 916.477 է:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների ռեժիմից «հումանիտար բացառության» մասին բանաձեւ է ընդունել «Թալիբան» շարժման նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:
Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնվել՝կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պերկեսի՝ Արցախ կատարած այցի հետ:
Ինդոնեզիան հրաժարվել է ձեռք բերել 11 բազմաֆունկցիոնալ ռուսաստանյան Սու-35 կորանիչներ եւ դրանց փոխարեն պլանավորում է ամերիկյան F-15EX կամ ֆրանսիական Rafale գնել: Այդ մասին, հաղորդել է երկրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ֆեջերա Պրասետիոն: