Բաժիններ՝

Ճապոնիայում ջրարկել են էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը

Ճապոնիայում ջրարկել են KOA Industry Co. նավաշինական գործարանի՝ էլեկտրական քարշուժով աշխատող աշխարհում առաջին լցանավը։

Ճապոնական ընկերության մամուլի տեղեկագրի տվյալների համաձայն, հանդիսավոր արարողությունը նախօրյակին անցկացվել է Սիկոկու կղզու վրա գտնվող Կագավա պրեֆեկտուրայի նավաշինարանում: Լցանավն ստացել է «Ասահի» անվանումը:

Նավի երկարությունը կազմում է 62 մետր, իսկ ընդհանուր բարձրությունը 10,3 մետր է: Լցանավի ռեգիստրային տարողությունը կազմում է 499 տոննա, իսկ վառելքի պահեստարանների ծավալը՝ 1,28 հազար խորանարդ մետր:

Նավը հանդերձված է լիթիումաիոնային մարտկոցներով, որի ընդհանուր հզորությունը կազմում է 3,48 հազար կիլովատ:

Ենթադրվում է, որ լցանավը շահագործման կհանձնվի 2022 թվականի մարտ ամսից՝ Տոկիոյի ծոցում անդրօվկիանոսյան նավերի լցավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս