«Իրավիճակը լարված է. Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կբարձրանա…». Անդրեյ Ռուսակով
«Թրիգեր» հաղորդման հյուրն է Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հետևանքներին, Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա վերափոխմանը և միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգում նրա դերին։

Այս համատեքստում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի պատմական դերը և դաշինքի առաջին գլխավոր քարտուղար, բրիտանացի գեներալ Հասթինգս Լայոնել Իսմեյի մոտեցումը, ով ՆԱՏՕ-ի հիմնական նպատակները ձևակերպում էր հետևյալ կերպ՝ «թույլ չտալ ԽՍՀՄ-ի մուտքը Եվրոպա, ապահովել այնտեղ ամերիկյան ներկայությունը և զսպել Գերմանիային»։
Անդրադարձ է կատարվել Ուկրաինայի և Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությանը, մասնավորապես՝ Անկարայից Կիևի հնարավոր գնումների մասին լուրերին։ Խոսքը վերաբերում է 70 ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռների, M270 տիպի 12 արձակման կայանքների և կասետային զինամթերքի հնարավոր մատակարարումներին, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներին տարածաշրջանային անվտանգության վրա։
Զրույցի ընթացքում շոշափվել են նաև Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները, համագործակցության հեռանկարները, ինչպես նաև եվրոպական ու եվրասիական ուղղություններով Հայաստանի տնտեսական կապերի փոփոխությունից բխող հնարավոր հետևանքները։
Բացի այդ, քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական ուղեգիծը փոխելու դեպքում Հայաստանի համար առաջացող տնտեսական ռիսկերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու թեման։
ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆ

