Բաժիններ՝

Զենքի ամերիկյան արտահանումը վերջին ֆինանսական տարում նվազել է 21 տոկոսով

ԱՄՆ-ի՝ ռազմական տեխնիկայի եւ զենքի վաճառքներն արտասահմանին վերջին ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ընկել է 21 տոկոսով՝ հասնելով 138 միլիարդ դոլարի: Այդ մասին, հաղորդել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Նախորդ ֆինանսական տարում ԱՄՆ-ի զենքի արտահանումը կազմել է 175 միլիարդ դոլար:

Ինչպես նշում են դիտորդները, նվազումը մասամբ կարող է կապված լինել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Սաուդյան Արաբիային հարձակողական սպառազինության մատակարարումը մերժելու հետ, որը կարող է օգտագործվել եմենյան հուսիների դեմ:

Էր Ռիադի կողմից ղեկավարվող արաբական կոալիցիայի ավիահարձակումները Եմենի վրա մեծ թվով զոհերի են հանգեցնում խաղաղ բնակչության շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս