Բայդենը հնարավոր է համարել, որ որոշ կատեգորիաների ամերիկացիների պատվաստանյութի չորրորդ չափաբաժին պահանջվի
Ամերիկացի մասնագետները պարզում են, թե ԱՄՆ-ի բնակչության որոշակի կատեգորիաների պահանջվում է արդյոք կորոնավիրուսի դեմ չորրորդ չափաբաժինը, նման հավանականություն կա: Երկրի նախագահ Ջո Բայդենն այդ մասին հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին։
«Ես խորհրդակցում եմ գիտնականների հետ: Վստահ եմ, որ գիտնականներն ամենասեւեռուն ուշադրությունն են նվիրում այն բանին, թե կպահանջվի արդյոք եւս մեկ խթանիչ պատվաստում: Կտեսենք»,- ասել է նա:
«Դա մնում է հնարավորություն»,- պատասխանել է ԱՄՆ-ի նախագահը՝ պատասխանելով ճշտող հարցին:
Դեկտեմբերի 21-ին Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետը հավանություն է տվել հրեական պետության առողջապահության նախարարության փորձագետների հանձնարարականին՝ բժշկական աշխատողներին եւ 60 տարեկան եւ բարձր անձանց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ներարկման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: