COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 277 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 277 միլիոն 161 հազար 452: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 377 հազար 204 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 51 միլիոն 545 հազար 991 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 812 հազար 69-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 765 հազար 976-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 478 հազար 759 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 222 հազար 928 հիվանդացած, նրանցից մահացել է 618 հազար 91 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կազմել է 692:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 495, Հնդկաստանում՝ 342, Բրազիլիայում՝ 2878 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: