24 մլն 333 դրամ (66.505 դոլար)՝ ՊԵԿ-ը շենքում մաքսային մոնիտորինգի կենտրոնի համար
Պետական կոմիտեն 24 միլիոն 333 144 դրամով կպատվիրակի Երևան քաղաքի Իսակովի պողոտա թիվ 10 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ վարչական շենքում մաքսային մոնիտորինգի կենտրոնի կառուցման աշխատանքները և ևս 11 միլիոն 959 032 դրամ` անձնակազմի օժանդակ տարածքի կառուցման աշխատանքների համար։
Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ երկու դեպքում էլ ՊԵԿ-ն առանց մրցույթի՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով գնում է կատարել «Բ25» ՍՊԸ-ից։
Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ այս ՍՊԸ-ն գրանցվել է 2019 թվականին և մինչև 2024 թվականը 100 տոկոս բաժնեմասով պատկանել է Ռաֆայել Մկրտչյանին, իսկ 2024 թվականին այս ընկերության 50 տոկոսը ձեռք է բերել Արա Ղազարյանը։
Սա այս ընկերության առաջին մասնակցությունն է պետգնումներին․ համենայնդեպս, ըստ գնումների էլեկտրոնային հարթակի։

