Մեր որոշ հրթիռներ այժմ ի վիճակի են թռիչքի ընթացքում փոխել ուղղությունը և շրջանցել ՀՕՊ-ը. Իրանի ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իրանական հրթիռների մի մասն այժմ համալրված է ուղղորդման համակարգերով և ունակ է փոխելու հետագիծը հենց թռիչքի ընթացքում, ինչը հնարավորություն է տալիս դրանք հաղթահարել հակաօդային պաշտպանության համակարգերը։

«Իրանական հրթիռներն այլևս նման չեն անցյալում եղածներին, երբ դրանք պարզապես արձակվում էին մի կետից, որպեսզի ընկնեն մեկ այլ կետում»,- IRNA պաշտոնական գործակալությունը մեջբերում է ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբիի խոսքերը, որոնք նա ասել է հյուսիսային Ղազվին քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ։

«Այժմ դրանք ունեն ուղղորդման և ուղղությունը փոխելու հնարավորություններ, իսկ որոշները կարող են թռիչքի ընթացքում ճշգրտել իրենց հետագիծը՝ թշնամու ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար»,- հավելել է իրանցի պաշտոնյան։

Մոհաբին նշել է, որ Իրանի հնարավորությունները կիրառվել են ԱՄՆ-ի հետ վերջերս տեղի ունեցած պատերազմի ընթացքում՝ խոցելու այն օբյեկտները, որոնք նա նկարագրել է որպես հակառակորդի «էներգետիկ ցանցի» տարրեր։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նշել է, որ այսպես կոչված «տեխնոլոգիական պատերազմի» շրջանակում Իրանի նպատակը ոչ միայն շենքերի և սարքավորումների ֆիզիկական ոչնչացումն էր, այլև ազդեցությունը հակառակորդի որոշումների ընդունման և պաշտպանության ցանցերի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31