Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցների ռեժիմից հումանիտար բացառություն է արել թալիբների նկատմամբ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների ռեժիմից «հումանիտար բացառության» մասին բանաձեւ է ընդունել «Թալիբան» շարժման նկատմամբ: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի կայքը:

Մասնավորապես, ԱԽ-ի անդամները որոշել են, որ Աֆղանստանին հումանիտար օգնություն ցուցաբերելու նպատակով միջոցներ տրամադրելը թալիբների բոլոր ակտիվները սառեցնելու վերաբերյալ պահանջի խախտում չէ: «Անվտանգության խորհուրդը որոշում է, որ հումանիտար օգնությունը եւ մյուս գործունեությունը, որն ուղղված է Աֆղանստանի բնակչության հիմնական պահանջների բավարարման համար, 2255 բանաձեւի (2015) 1 (ա) կետի խախտում չէ…»,-ասվում է ընդունված բանաձեւում:

Դրա հեղինակները թույլ են տվել մշակել եւ միջոցներ վճարել, ինչպես նաեւ ապասառեցնել ակտիվները կամ տնտեսական ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են ժամանակին Աֆղանստանում հումանիտար օգնության ցուցաբերումն ապահովելու կամ նման գործունեությանն աջակցելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, արտակարգ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը ողջունել է Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւը պատժամիջոցների ռեժիմից Աֆղանստանի նկատմամբ հումանիտար բացառություն անելու վերաբերյալ:

«Այդ կարեւոր որոշումը թույլ կտա շտապ հումանիտար միջոցներ ձեռնարկել Աֆղանստանում կյանքեր փրկելու եւ գոյության միջոցներ ապահովելու համար: Դա վկայությունն է այն բանի, թե անդամ պետությունները որքան լուրջ են ընկալում երկրի կարիքների ցնցող մակարդակը եւ տառապանքները»,-ընդգծել է Գրիֆիթսը: ՄԱԿ-ի կայքը հաղորդում է, որ Աֆղանստանում ներկայում աշխատում են շուրջ 160 ազգային ու միջազգային հումանիտար կազմակերություններ, որոնք կարեւոր պարենային ու բժշկական օգնություն են ցուցաբերում բնակչությանը, օժանդակում են գյուղատնտեսության զարգացմանը, աջակցում կրթության, ջրամատակարարման ու սանիտարիայի կարգավորմանը:

«Աֆղանստանը պետք է դժվարին ճանապարհ անցնի: Մեր օգնությունից արդյունքը կախված է, այդ թվում, դե-ֆակտո երկրի իշխանությունների համագործակցությունից եւ ֆինանսավորման սխեմայի ճկունությունից»,-հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա նաեւ հորդորել է՝ հնարավոր ամեն ինչ անել աֆղանցիների կյանքը պահպանելու եւ երկրի բոլոր բնակիչների համար արժանի ապագա ապահովելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս