Մոջթաբա Խամենեին Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այդ մասին հետևում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի հրամանագրից։

«Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի՝ ամերիկա-իսրայելական թշնամու ձեռքով պատվավոր նահատակությունը, ինչպես նաև հաշվի առնելով Ձեր արժանի ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում», — ասված է Խամենեիի հրամանագրում, որը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ IRIB-ը։

Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Աբդոլլահիի տեղակալ է նշանակվել ԻՀՊԿ գեներալ Քայոմարս Հեյդարին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31