Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր

Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը փոխել է նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի խափանման միջոցը՝ թույլ տալով նրան այցելել երկրի մի քանի մարզներ։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП), փոխանցում է Current time-ը։

Նախապես դատարանն արգելել էր Երմակին լքել Կիևը և Կիևի մարզը առանց քննիչի, դատախազի կամ դատավորի թույլտվության։ Այժմ նրան թույլատրվում է մեկնել Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Նիկոլաևի, Սումիի, Խարկովի և Խերսոնի մարզեր՝ այլ շրջաններով տարանցիկ անցնելու հնարավորությամբ։

Երմակի խափանման միջոցի մեղմացման միջնորդություն էր ներկայացրել պաշտպանական կողմը։ Փաստաբաններն այլ մարզեր մեկնելու անհրաժեշտությունը հիմնավորել էին զինվորականներին իրավաբանական օգնություն տրամադրելու նախագծին նրա մասնակցությամբ: Պաշտպանական կողմը նաև խնդրել է հանել Երմակի էլեկտրոնային ապարանջան, սակայն դատարանը մերժել է, հաղորդում է դատախազությունը։

Երմակը, որը 2020 թվականից ղեկավարում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմը, հրաժարական է տվել 2025 թվականի նոյեմբերին՝ «Էներգոատոմ»-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Նա ու ևս վեց անձ անցնում են Կիևի մերձակայքում գտնվող «Դինաստիա» շքեղ բնակելի համալիրի կառուցման ընթացքում 460 միլիոն գրիվնայի (10,4 միլիոն դոլար) լվացման գործով:

Հետաքննիչները կարծում են, որ «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սխեմաներից փողերի լվացման միջոցով ստացված միջոցներն օգտագործվել են «Դինաստիա»-ի շինարարությունը ֆինանսավորելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31