Բաժիններ՝

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Նա նշել է, որ 2021 թվականին Ուկրաինայի տարածքում անցկացվել են Կիեւի եւ դաշինքի երկրների համատեղ զորաշարժեր, այդ թվում՝ քառորդ դարի ընթացքում խոշորագույն Defender Europe-ը: Պոլիշչուկի խոսքով՝ 2022 թվականին զորաշարժերը կհասնեն արդեն իննի, իսկ դրանցում գործի դրված զինծառայողների թվաքանակը 2021 թվականի համեմատությամբ գրեթե կրկնակի կաճի՝ հասնելով 64 հազարի, գործարկված ինքնաթիռների եւ ուղղաթիռների թվաքանակը կաճի ավելի քան եռակի՝ մինչեւ 361, մարտանավերինը՝ գրեթե քառակի՝ հասնելով 256-ի:

«Աճում են Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ զորավարժությունների մասշտաբները, տարածքային ընդգրկվածությունը եւ տեւողությունը… Բոլոր վարժանքները կապված են միասնական ծրագրով եւ ունեն հակառուսական ուղղվածություն»,-ասել է Պոլիշչուկը: Ուկրաինայի Գերագույն ռադան 2014 թվականի դեկտեմբերին փոփոխություն է մտցրել երկու օրենքի մեջ՝ հրաժարելով պետության արտադաշինքային կարգավիճակից: 2019 թվականի փետրվարին Ուկրաինայի խորհրդարանը փոփոխություն է մտցրել Սահմանադրության մեջ՝ ամրապնդելով ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում երկրի ուղեգիծը:

Ուկրաինան դարձելէ վեցերորդ պետությունը, որն ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերոջ կարգավիճակ՝ ընդլայնված հնարավորություններով: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ հայտարարել է, որ դաշինքին անդակցելու համար կպահանջվի հասնել մի շարք չափանիշների, որոնց իրականացման համար շատ երկար ժամանակ կպահանջվի: Փորձագետները կարծում են, որ Կիեւը չի կարողանա ՆԱՏՕ-ի անդամակցությանը հավակնել առաջիկա 20 տարում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս