Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանային հարվածներ է հասցրել Եմենի գլխավոր մարզադաշտի տարածքից զենքի դուրսբերման շուրջ վերջնագրի կատարման ժամկետը լրանալուց հետո, որն առաջադրվել էր Եմենի հյուսիսում (հուսիներին) կառավարող «Անսար Ալլա» շարժմանը:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Սանայում իշխանության տեղական մարմինների մի աղբյուր: «Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական կոալիցիայի մարտական ինքնաթիռները երկու հարձակում են կատարել մայրաքաղաք Սանայի վրա՝ հարվածներ է հասցնելով մայրաքաղաք Սանայի կենտրոնում տեղակայված մատակարարման ճամբարին»,-հաղորդել է աղբյուրը:

Իր հերթին «Ալ Իհբարիա» սաուդյան հեռուստաալիքի համար կոալիցիայի հայտարարության մեջ ասվում է, որ հուսիներին տրված ժամանակում նրանք մարզադաշտից զենք են տեղափոխել ճամբար եւ հաջողվել է խփել զենքի ինը թաքստոցներին: Դեկտեմբերի 24-ի վաղ առավոտյան արաբական կոալիցիան հայտարարել է վեցժամյա ժամկետի ավարտվելու մասին, որն անհրաժեշտ էր Սանայի «Ալ Թաուրա» մարզադաշտից հուսիների կողմից զենքի դուրսբերման վերջնագրի կատարման համար, որտեղ բազավորվում եւ վարժանքներ է անցկացնում ֆուտբոլի ազգային թիմը:

Ի պատասխան մարզադաշտը մաքրելու կոալիցիայի պահանջի, Եմենի «Անսար Ալլա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Մուհամեդ Ալի ալ Հուսին, կոչ է արել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ գնալ Սանայի հյուսիսում գտնվող սպորտային փոքրիկ քաղաքի «Ալ Թաուրա» մարզադաշտ՝ այնտեղ զենքի առկայությունն ստուգելու համար, որը պահելու մեջ արաբական կոալիցիան մեղադրում է խմբավորմանը՝ խոստանալով այդ զենքի հանձնել ՄԱԿ-ի աշխատակիցներին: Նա սաուդցիների գործողությունները համեմատել է իսրայելցիների կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս