Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական գործողությունների Դոնբասում

Ուկրաինան չի պատրաստվում ռազմական գործողությունների երկրի արևելքում: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայի կողմից Դոնբասում «ռազմական գործողության» նախապատրաստման մասին, չի համապատասխանում իրականությանը։ «Նորմանդական ձևաչափը» ցույց է տալիս, որ Ուկրաինան կողմ է քաղաքական-դիվանագիտական ճանապարհով զինված հակամարտությունը լուծելուն»,- ասվում է մեկնաբանության մեջ։

Նիկալենկոյի խոսքով՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և հարնապետության պատվիրակությունը՝ Դոմբասում կարգավորման կոնտակտային խմբում, կատարել են հսկայական աշխատանք՝ երեկոյան հրադադարի հասնելու համար:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել Ռուսաստանին կենտրոնանալ հրադադարի մասին պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայի արևելքում միջազգային զինված հակամարտության դադարեցման վրա։ «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանազատման գծի երկու կողմերում գտնվող մարդիկ արժանի են խաղաղության և հանգստության, հատկապես ամանորյա տոների նախաշեմին»,- ասել է Նիկոլենկոն։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ուկրաինան կարող է նոր ռազմական գործողություն նախապատրաստել Դոնբասի դեմ, իսկ արևմտյան երկրները նախօրոք կոչ են անում Ռուսաստանին չմիջամտել մոտալուտ հակամարտությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031