Բայդենը նշել է այն պայմանները, որոնց դեպքում կմասնակցի 2024 թվականի ընտրություններին
Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը հայտարարել է իր նախորդ հանրապետական Դոնալդ Թրամփի հետ 2024 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին:
«Եթե ես առողջ լինեմ, ինչպես եւ այժմ, ապա կրկին քվեարկության կդնեմ իմ թեկնածությունը»,- դեկտեմբերի 22-ին ասել է Բայդենն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, իսկ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի հետ հնարավոր նախընտրական արշավի մասին՝ հաղորդավարի հարցին պատասխանել է դրականորեն եւ տարակուսանքով հարցրել, թե ինչու ինքը «չպետք է (երկրորդ ժամկետի համար) առաջադի իր թեկնածությունը Թրամփի հետ որպես թեկնածու»։
ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կայացան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Քվեատուների կոլեգիան դեկտեմբերի 14-ին հաստատեց քվեարկության արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ տարավ դեմոկրատ Բայդենը: Թրամփը երկար ժամանակ չէր ընդունում պարտությունը եւ դիմում էր դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների քվեների վերահաշվարկ անցկացնելու պահանջով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: