Ֆրանսիայի կառավարությունը կորոնավիրուսի օմիկրոն շտամի պատճառով երկրում իրադրությունը կրիտիկական է անվանում
Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ երկրում կորոնավիրուսի օմիկրոն համավարակով պայմանավորված կրիտիկական իրադրություն է ստեղծվում։ Հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, պետքարտուղար Գաբրիել Ատտալը:
«Իրադրությունը կրիտիկական է: Ամեն շաբաթ վարակվում է երկրի ամեն 200 բնակչից մեկը»,- հայտարարել է Ատտալը՝ նշելով, որ օմիկրոնի հետևանքով երկրում վարակաբանական իրադրությունը կարող է կրկին կտրուկ սրվել:
Կառավարության տվյալներով՝ ներկայում օմիկրոն տեսակով վարակված է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը, որոշ շրջաններում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է:
Ատտալը հայտնել է, սակայն, որ կորոնավիրուսի համավարակը չի կարող պատճառ դառնալ նախագահական ընտրությունների ժամկետը փոխելու: Ընտրությունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 10-ին ու 24-ին: