Ֆիլիպիններում Rai թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Ֆիլիպիններում Rai թայֆունի (տեղական անվանումը՝ Odette) զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Այդ մասին հաղորդել է Աղետի հետեւանքների վերացման եւ ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը (NDRRMC): Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել է 208 զոհվածների մասին: Իրենց հերթին Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են 156 զոհված մարդու մասին:
Նրանց տվյալներով՝ 275 հոգի վնասվածքներ է ստացել, եւս 37 մարդ համարվում է անհետ կորած: «Դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծնունդից մեկ օր առաջ, NDRRMC-ը հաղորդել է, որ թայֆունի զոհերի թիվը հասել է 326-ի: Տուժել է 661 բնակիչ, 58-ը համարվում է անհետ կորած»,-գերատեսչության հայտարարությունը հաղորդել է CNN Philippines հեռուստաալիքը: Rai թայֆունը, որն ամենամահաբերներից մեկն է դարձել երկրի ոչ վաղ անցյալի պատմության մեջ, Ֆիլիպինների ափին է հասել դեկտեմբերի 16-ին՝ առաջացնելով սողանքների ու հեղեղումների սպառնալիք: 300 հազարից ավելի մարդ տարհանվել է: Թայֆունն ուղեկցվել է սաստիկ քամիներով, հաղորդել էՌԻԱ Նովոստին: