Թրամփը Իրանից փոխհատուցում է պահանջում՝ ռազմական առճակատման հետևանքով պատճառված վնասի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է ամերիկյան բանակցային խմբին Իրանից պահանջել փոխհատուցում այն զոհերի և տուժածների համար, որոնք, նրա կարծիքով, դարձել են Թեհրանի գործողությունների զոհ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Թեհրանից փոխհատուցում պահանջել նաև 2000 թվականին USS Cole էսկադրային ականակիրի դեմ իրականացված ահաբեկչության համար, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 17 զինծառայող, իսկ տասնյակ մարդիկ վիրավորվել են։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ փոխհատուցում, իր կարծիքով, պետք է ստանան նաև Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զոհված մասնակիցների ընտանիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31