Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով առնվազն 28 մարդ է տեղափոխվել Ուոքեշո քաղաքի (Վիսկոնսինի նահանգ) հիվանդանոցներ Սուրբծննդյան շքերթի մասնակիցների վրա ավտոմոբիլի վրաերթից հետո, մի քանի հոգի զոհվել է:
Գերմանիան պատրաստվում է ավելի խիստ սահմանափակումներ և պատվաստումների ավելի խիստ կանոններ սահմանել Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, քանի որ երկրում կրկին կորոնավիրուսային վարակների կտրուկ աճ է արձանագրվել։
Կորոնավիրուսի տարածումից ի վեր մոտ երկու տարվա ընթացում առաջին անգամ Վիետնամի Ֆու Քուոկ կղզի են ժամանել երկու հարյուր պատվաստված օտարերկրացի զբոսաշրջիկներ:
Իրանի մաքսային ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հարևան պետությունները վերջին 7 ամսում 52 տոկոս մասնաբաժին են ունեցել Իրանի արտաքին առևտրում։
Մեր երկու օրգանական դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների բացարձակ ձախողման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանային զարգացումները որևէ քիչ թե շատ դրական արդյունքի կարող են հանգեցնել Հայաստանի համար: Մեր համար սա աշխարհաքաղաքական խորը կոլապս է:
Հարավային Կովկասի տարածաշրջանը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար. դա թուրքավտանգ ուղղություն է։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանների մոտ ավելի քան 92 000 զինվոր է կենտրոնացրել։ Կրեմլը պատրաստվում է հարձակման հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։ Այս մասին Military Times-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 50-օրյա հացադուլից հետո սկսել է սնունդ ընդունել սահմանված սխեմայով, նրա առողջական վիճակը կայուն է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է բժիշկ Նինո Շարաշենիձեն, գրում է ekhokavkaza.com-ը։
Նոյեմբերի 21-ի առավոտյան 3,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավ-արևելյան հատվածում։ Այս մասին հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Եվրասիական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ վերջին սոցհարցման արդյունքները։ Հարցման 1260 մասնակցից 64․3 տոկոսը նշել է, որ Թուրքիայում անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 22 հազար 936 նոր դեպք, որն օրական գրանցվող ամենամեծ ցուցանիշն է համավարակի տարածումից ի վեր:
Իտալիայի դեղամիջոցների գործակալության գլխավոր տնօրեն Նիկոլա Մագրինին նպատակահարմար է գտնում ողջ բնակչության համար տարածել կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափով պատվաստումը:
Չինաստանը մինչև նոյեմբերի 19-ը իր բնակչության 76.3 տոկոսին տվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ամբողջական չափաբաժինները:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օգնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել կին ֆուտբոլիստների ազգային երիտասարդական թիմին և նրանց ընտանիքներին, ինչի մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Վրաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 318 նոր դեպք:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ էլեկտրոնային փոստով քաղաքացիներին անվտանգության նախազգուշացում է ուղարկել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Էլիսոն Թահմիզյանը։
Այդ հարց լուծելու Ռուսաստանի կարողությունը և իրավունքը ճանաչում են նաև այլ երկրներ, որովհետև մենք տեսանք, որ 2020թ. նոյեմբերին Ռուսաստանն իր խաղաղապահներին մտցրեց Արցախ՝ ուղղակի տեղյակ պահելով Ֆրանսիային և ԱՄՆ-ին, վերջիններս էլ համաձայնեցին: Նույնիսկ այս վերջին սրացման ժամանակ Սիսիանում մայիսի 16-ին կրկին ՌԴ միջնորդությամբ կանգնեց պատերազմը, իսկ այն կողմերը, որոնց դիմել էր Հայաստանը, առանձնապես նախաձեռնություն չցուցաբերեցին՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ՄԱԿ-ը»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտարկում է 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը դիվանագիտական բոյկոտի ենթարկելու հնարավորությունը:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հարցերին` նախ նշեց, որ ադրբեջանական կողմը նշում է, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է առաջինը խոսել հանդիպման համար։
Միացյալ Նահանգներն անում է հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերականգնելու Իրաքում իր ուժը և այս նպատակով մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը:
Ռուս վերլուծաբանն ասաց, որ այն կարծիքին է, որ Փաշինյան-Ալիև գաղտնի համակարգում կա։ «Թե դա ով է և ինչպես է իրականացնում, դժվար է ասել, պաշտոնապես նման բանից չի խոսվի, թեկուզ հայտնի է օպերատիվ կապի մասին, ես ասում եմ այն տպավորությունը, որը ձևավորվում է բոլոր փաստերի վերլուծությունից՝ կան գաղտնի կոնտակտներ կամ կոորդինացիա»,- նկատեց Տարասովը։
Պալմա կղզու վրա գտնվող օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ժայթքած հրաբխի արձակած մոխրի կուտակումների հետևանքով:
Տարբեր լուրեր են շրջանառվում, որ թշնամին Նախիջևանում հավելյալ զորք է կուտակել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը։
Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Հայաստանը համաձայնվել է մասնակցել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Երևան-Բաքու բարձր մակարդակով գագաթնաժողովին:
Եթե վերլուծենք ԱՄՆ Պետդեպի, Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունները, բոլորը հանդես են գալիս դեմարկացիայի օգտին: Երկրորդ՝ մեկնաբանելով սրացումը՝ երկու կողմին զսպվածության կոչ են անում՝ չքննադատելով Ադրբեջանին միակողմանիորեն նախաձեռնված գործողությունների համար: Կարծում եմ՝ սա բավականի լուրջ ազդանշան է, որպեսզի իրական ու ադեկվատ պատկերացում կազմենք արևմտյան դիվանագետների ու քաղաքական գործիչների քաղաքականության և մտադրությունների մասին: