Տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 33-35 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29…+31 աստիճան։

