Բաժիններ՝

Ադրբեջաներեն թեստի արտահոսք. Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնվել է մեծ սկանդալի մեջ

Վրաստանյան ընդդիմադիր լրատվամիջոց TV Pirveli-ի տեղեկությամբ, Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտնվել է մեծ սկանդալի մեջ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տեղեկությունների համաձայն՝ դիմորդների ադրբեջաներեն ընդհանուր ունակությունների թեստը նախօրոք արտահոսել է, և դիմորդներն այն նախապես իմացել են քննությունից առաջ։

Ըստ լրատվամիջոցի ռեպորտաժում ներկայացված դիմորդների, այս ամենի մասին է խոսում այն, որ այս տարի ադրբեջանցի դիմորդների շրջանում աննախադեպ բարձր միավորներ են գրանցվել։

TV Pirveli-ի հետ հարցազրույցում՝ Մառնեուլիի ուսանողները փաստոել են, որ քննությունների ընթացքում անխոս անարադարություն է եղել, քանի որ, ըստ նրանց՝ իրենցից վատ սովորող դիմորդները հավաքել են աննախադեպ բարձր բալեր։

Վրաստանի ԿԳ նախարարությունից, ինչպես նաև Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դեռևս նշվածին պաշտոնապես չեն անդրադարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031