Իսրայելում հայտարարել են, որ «Իսլամական ջիհադը» շուրջ 1000 հրթիռ է արձակել երկրի ուղղությամբ

«Իսլամական ջիհադը» շուրջ 1000 հրթիռ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ իրադրության վերջին սրման ժամանակ: Այդ մասին հաղորդել է իսրայելցի զինվորականներին մամուլի ծառայությունը:

«Լուսաբաց» գործողությունը տեւել է 56 ժամ՝ մինչեւ զինադադարն սկսվելը, որը համաձայնեցվել է Եգիպտոսի միջնորդությամբ եւ սկսվել անցած գիշեր, 23:30-ին: Իսրայելի պաշտպանության բանակի հաջող գործողությունների արդյունքում նշանառության տակ են հայտնվել «Իսլամական ջիհադի» բարձրաստիճան հրամանատարները Գազայի հատվածում:

«Իսլամական ջիհադն» արձակել է շուրջ հազար հրթիռ, մոտավորապես 200-ն ընկել են Գազայի հատվածի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հրթիռների բաժինը, որոնք կալանվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից, կազմում է մոտ 96 տոկոս՝ 380 կալանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031