Բայրամովը մեկնում է Թուրքիա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնելու է Թուրքիա, որպեսզի մասնակցի օգոստոսի 8-9-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք դեսպանների 13-րդ կոնֆերանսին:
Այդ մասին, ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ համապատասխան հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է գալու նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: