«Իսլամական ջիհադի» թևը հայտնել է 12 հրամանատարների և ակտիվիստների մահվան մասին. Al Jazeera

«Սարայա ալ Քուդս»-ի («Երուսաղեմի վաշտեր» – «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորմանի զինված թեւ) ջոկատներն օգոստոսի 8-ին հայտնել են իրենց շարքերում 12 հրամանատարների եւ ակտիվիստների մահվան մասին՝ Գազայի հատվածում Իսրայելի «Լուսաբաց» ռազմական գործողության հետեւանքով: Ինչպես նշում է հեռուստաալիքը, զոհվածների թվում են երկու բարձրաստիճան հրամանատարներ:

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին ավիահարվածների հետեւանքով «Սարայա ալ Քուդս»-ի ականավոր զորապետեր Հալեդ Մանսուրի (օգոստոսի 7-ին) եւ Թայսիր ալ Ջաաբարիի (օգոստոսի 5-ին) մահվան մասին:

Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հատվածում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին: Կիրակի երեկոյան Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք է բերվել համաձայնություն տեղական ժամանակով 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին) հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս