Բաժիններ՝

Ֆինլանդիան մասնագետներ կուղարկի Մեծ Բրիտանիա Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման համար

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն իր մասնագետներին կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին հաղորդել է ֆիննական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ֆինլանդիան շուրջ 20 զինծառայողներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Ուսուցման ծրագիրը կղեկավարի Մեծ Բրիտանիան, որն աջակցության համար դիմել է գործընկեր երկրներին: Մեծ Բրիտանիայի տվյալներով, ծրագրի նպատակն է՝ ապահովել մինչեւ 10 հազար ուկրաինացի կամավորների բազային զինվորական պատրաստությունը: Ծրագիրն անցկացվելու է այս տարվա ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆինլանդիան Ուկրաինա էր ուղարկել շուրջ 10 փաթեթ ռազմական օգնություն, որի կազմը չի բացահայտվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս