ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT
Եվրոպայի էներգետիկական ընկերությունների մի մասը Մեծ Բրիտանիային կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու բնական գազի մեջ վտանգավոր խառնուրդների պատճառով, որը երկիրն ուղարկում է մայր ցամաք: Օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել է Financial Times (FT) թերթը:
Թերթի տեղեկատվությամբ՝ Եվրոպայում էներգետիկական ճգնաժամի եւ այն անհանգստության ֆոնին, թե ՌԴ-ն լիովին կդադարեցնի գազի արտահանումը, Մեծ Բրիտանիան ավելացրել է դրա մատակարարումները Եվրամիության երկրներին: Այսպես, Բրիտանիան վերամշակում է խոշոր ծավալներով հեղուկացված բնական գազ, որն ստացվում է այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, ինչից հետո գազը ստորջրյա խողովակաշարերով արտահանում է Բելգիա եւ Նիդեռլանդներ: Սպասվում է, որ ձմռանը Բրիտանիան հույս կդնի այն գազի վրա, որը հետ կստացվի մայրցամաքային Եվրոպայի ավելի ծավալուն պահեստարաններից: Ինչպես նշում է թերթը, վերջին մի քանի ամսում գազի մեջ խառնուրդների քանակը հասել է աննախադեպ մակարդակի:
Տարեսկզբից հոսքի աղտոտման մակարդակը սահմանափակել է Բրիտանիայի եւ Բելգիայի միջեւ խողովակարի աշխատանքը եւ երկու անգամ հանգեցրել խողովակաշարի կանգնեցման նորոգման նպատակով: Financial Times-ն ընդգծում է, որ կարծր խառնուրդների թվում հանդիպում են թունավոր, ճառագայթաակտիվ եւ հրակիր նյութեր: Այն դեպքում եթե Լոնդոնը չլուծի վտանգավոր խառնուրդների հետ կապված խնդիրը եւ ըստ որում շարունակի ավելացնել գազի արտահանումը, այդ ռեսուրսի մատակարարումները Բրիտանիայից Եվրոպային կարող են դադարցվել անվտանգության նկատատառումնեով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: