Ջո Բայդենը ողջունում է հրադադարի հայտարարումը Գազայում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունում է Իսրայելի եւ պաղեստինյան «Իսլամական ջիհադի»՝ նախօրեին հայտարարված զինադադարը։

Հիշեցնենք, որ Իսրայելը եւ պաղեստինյան կողմը Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են օգոստոսի 7-ի երեկոյից Գազայում զինադադար հաստատել։ Հրադադարն ուժի մեջ է մտել օգոստոսի 7-ի 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին)։

«Իմ վարչակազմն աջակցում է զոհերի մասին մանրակրկիտ հետաքննությանը եւ կողմերին կոչ անում լիովին հետեւելու հրադադարին, ինչպես նաեւ ապահովելու Գազա վառելիքի եւ հումանիտար բեռների մատակարարումը մինչեւ ռազմական գործողությունների ավարտը»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նույնպես ողջունել է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ է արել պահպանելու այն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031