Բաժիններ՝

Լեհաստանը մտադիր է հսկողություն սահմանել Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ. CSP

Լեհաստանը պլանավորում է հսկողություն սահմանել առաջին հերթին Ուկրաինայի գյուղատնտեսության նկատմամբ, կազմակերպվել է արտադրանքի գնում վնասաբեր գներով: Այդ մասին հաղորդում է CSP կայքը: «Առաջին հերթին դա վերաբերում է գյուղատնտեսական արտադրությանը:

Տակտիկան այստեղ դյուրին է ընտրված, բայց շատ արդյունավետ է: Օգտագործելով Ուկրաինայի գյուղատնտեսության ներկա դժվարին վիճակը, այդ թվում՝ հավաքած բերքի պահպանման առումով, լեհական ընկերությունները կազմակերպել են նվազեցված գներով նրանց արտադրանքի գնում՝ մի շարք դեպքերում ուկրաինական ձեռնարկություններին մատնելով սնանկության:

Այնուհետեւ ենթադրվում է դրանց ակտիվները եւ հողատարածությունները գնել «վնասաբեր» գներով: Դա կարելի է պարզաբանել, օրինակ, մեկ տոննայի դիմաց 30 դոլար գնով գարու նոր բերքի ձեռքբերման փաստերով, ինչը գրեթե հինգ անգամ ավելի էժան է այդ արտադրանքի իրական արժեքից»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս