Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրացումից

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրացումից:

«Մենք հուսով ենք, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունները և կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից»,- ասել է նա՝ ընդգծելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Պեկինի բարեկամ գործընկերներն են։

Նա հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը հնարավորություններ կգտնեն լուծելու տարաձայնությունները քաղաքական երկխոսության շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031